Главная » 2009 » Ноябрь » 29
Մանուչարյանի գոլը չփրկեց «Հարլեմին» (VIDEO) Ուրբաթ օրը կայացան Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնի 27-րդ տուրի հանդիպումները: «Հարլեմը», որտեղ վարձավճարով հանդես է գալիս Էդգար Մանուչարյանը, հյուրընկալվեց «Դե Գրաֆսհալին» և զիջեց 1-4 հաշվով: Հյուրերի կազմում միակ գնդակի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվողը:
Просмотров: 379 | Добавил: VLO | Дата: 29.11.2009 | Комментарии (0)

Մխիթարյանը հոկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակ (VIDEO
Ինչպես տեղեկացնում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը, արդեն ամփոփվել է հոկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակ հարցումը, որտեղ քվեարկում են կայքի այցելուները, և լավագույն գոլ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանի «Չեռնոմորեցին» խփած գնդակը:

Հիշեցնենք, որ 89-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մեկ հպումով գրավելով «նավաստիների» դարպասը էլ ավելի ամրապնդեց իր թիմի հաջողությունը: Այս գոլի համար քվեարկել են 177 ֆուտբոլասերներ, այսինքն ամբողջ քվեարկողների 36%- ... Читать дальше »

Просмотров: 523 | Добавил: VLO | Дата: 29.11.2009 | Комментарии (0)

Խոակին Պողոսյանը կմնա «Օլդ Բոյզում» մինչև հաջորդ տարվա հուլիս
«Խոակին Պողոսյանը կմնա «Նյուելզ Օլդ Բոյզում» մինչև 2010 թվականի հունիսի 30-ը, այսինքն՝ մինչ այն պահը, երբ լրանում է նրա պայմանագրի ժամկետը», - հայտարարել է «Օլդ Բոյզի» փոխնախագահ Էդուարդո Բերմուդեսը՝ պատասխանելով արգենտինական Ovacion պարբերականի թղթակցի հարցին, ով հետաքրքրվել է հայկական ծագումով ուրուգվայցի հարձակվող Խոակին Պողոսյանի ապագա ծրագրերով։

Նշենք, որ Պողոսյանը հայտնվել է եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում (այդ թվում՝ իտալական «Սամպդորիայի») այն բանից հետո, երբ Արգենտինայի Ապերտուրայի (բացման) առաջնությունում դարձավ 8 գոլի հեղինակ։

Արգենտինական La Capital պարբերականը պնդում է, որ մեկ այլ արգենտինական գրանդի՝ «Ռիվեր Փլեյթի» նախագահի թեկնածուներից մեկը (անունը չի նշվում), իր ուշադրությունը սևեռել է Պողոսյանի ձեռքբերման վրա։

Բերմուդեսը նաև համոզել է լրագրողին, որ 2010-ի ամռանը ակումբը կփորձի պահել հայազգի ֆուտբ ... Читать дальше »

Просмотров: 414 | Добавил: VLO | Дата: 29.11.2009 | Комментарии (0)

Նոյե 26, 2009, Հինգշաբթի. 17:22 «Փյունիկը» կմասնակցի «Համագործակցության գավաթի» մրցաշարին Երևանյան «Փյունիկը» կմասնակցի «Համագործակցության գավաթի» մրցաշարին, այդ մասին տեղեկացրել է թիմի նախագահ Կարեն Հարությունյանը: Ըստ նրա, Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ՀՖՖ-ից պահանջել է, որ այդ մրցաշարին Հայաստանը ներկայանա հենց առաջնության հաղթողով, այլապես Հայաստանը կզրկվի այդ մրցաշարին մասնակցելու իրավունքից: Դա է պատճառը, որ թիմի ղեկավարությունը որոշեց մասնակցել: Հիշեցնենք, որ «Փյունիկը» պաշտոնապես հրաժարվել էր մասնակցել այդ մրցաշարին իր որոշումը պատճառաբանելով թիմի համար անհարմար ժամկետները և արհեստական խոտածածկը: ArmFootball.com
Просмотров: 559 | Добавил: VLO | Дата: 29.11.2009 | Комментарии (0)