Главная » 2009 » Ноябрь » 25
ԼևոնՀայրապետյանը իր առաջին հանդիպումն անցկացրեց «Համբուրգի» կազմում Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանը իր առաջին խաղն անցկացրեց «Համբուրգի» երկրորդ թիմի կազմում: Նրա թիմը գոլազուրի ոչ ոքի խաղաց «Վոլֆսբուրգի» 2-րդ թիմի հետ: Լևոնը փոխարինվեց 81-րդ րոպեին: Մինչ այդ հանդիպումը գերմանական թիմի մարզիչները չէին վստահում Լևոնին, բայց երիտասարդական հավաքականում փայլուն ելույթները ստիպել են «Համբուրգի» մարզչական կազմին վերանայել իրենց դիրքորոշումը: ArmFootball.com
Просмотров: 502 | Добавил: VLO | Дата: 25.11.2009 | Комментарии (0)

Յավրույանը չմասնակցեց հերթական հանդիպմանը Հայաստանի հավաքականի հարձակվող Եղիա Յավրույանը չմասնակցեց իր թիմի հերթական հանդիպմանը: «Մաքկաբին» Իսրայելի առաջնության հերթական տուրում հյուրընկալվել էր Բեհր-Շևայի «Հապոելին»: Հյուրերը առավելության հասան 3-1 հաշվով և մրցաշարային աղյուսակում այժմ 4-րդն են: Հիշեցնենք, որ ըստ իսրայելական ԶԼՄ-ների Յավրույանի չխաղալու պատճառը իբր նրա մոլեխաղերով տարվելն է, որն արգելված է Իսրայելում և հավանաբար ձմռանը կլքի «Մաքկաբին»: ArmFootball.com
Просмотров: 500 | Добавил: VLO | Дата: 25.11.2009 | Комментарии (0)

Քարամյան եղբայրների թիմը հաղթեց Բուխարեստի «Դինամոյին» Երկուշաբթի օրը կայացան Ռումինիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները: Քարամյան եղբայրների «Տիմիշոարան» սեփական հարկի տակ ընդունեց Բուխարեստի «Դինամոյին» և առավելության հասավ 2-0 հաշվով: Արման Քարամյանը փոխարինման դուրս եկավ 80-րդ րոպեին, իսկ նրա եղբայր Արտավազդը վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը: Նշենք, որ 14 տուրից հետո «Տիմիշոարան» մրցաշարային աղյուսակում երրորդն է: ArmFootball.com
Просмотров: 483 | Добавил: VLO | Дата: 25.11.2009 | Комментарии (0)