Главная » 2009 » Ноябрь » 22
Հենրիխ Մխիթարյանի հերթական գոլը (ԼՐԱՑՎԱԾ) (VIDEO) Ավարտվեցին Ուկրաինայի առաջնության հերթական տուրի հանդիպումները: Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Արարատ Առաքելյանը սեփական հարկի տակ ուժերը չափեց մայրաքաղաքային «Արսենալի» հետ և առավելության հասավ խոշոր` 3-0, հաշվով: Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և 90-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ իր գոլերի թիվը ընթացիկ առաջնությունում հասցնելով վեցի: Իսկ Արարատ Առաքելյանը չնայած հայտավորված էր, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Հիշեցնենք, որ այս ... Читать дальше »
Просмотров: 467 | Добавил: VLO | Дата: 22.11.2009 | Комментарии (0)

Յագանի «Ստանդարտը» զիջեց «Գենտին» Շաբաթ օրը կայացան Բելգիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումները: Հրաչ Յագանի «Ստանդարտը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջեց «Գենտին»: Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Հիշեցնենք, որ «Ստանդարտը» այս պարտությունից հետո մրցաշարային աղյուսակում 4-րդն է: ArmFootball.com
Просмотров: 381 | Добавил: VLO | Дата: 22.11.2009 | Комментарии (0)

Մելիքյանը չմասնակցեց «Մետալիստ» - «Զարյա» հանդիպմանը Քիչ առաջ ավարտվեցին Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրի հանդիպումները: Եղիշե Մելիքյանի «Զարյան» հյուրընկալվել էր Խարկովի «Մետալիստին»: Տանտերերը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին Լուգանսկի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը չմասնակցեց այս հանդիպմանը: Հիշեցնենք, որ «Զարյան» մրցաշարային աղյուսակում 13-րդն է: ArmFootball.com
Просмотров: 582 | Добавил: VLO | Дата: 22.11.2009 | Комментарии (0)

Խոակին Պողոսյանը իտալական «Սամպդորիայո՞ւմ» Իտալական «Սամպդորիան» լրջորեն հետաքրքրված է արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսի» ուրուգվահայ հարձակվող Խոակին Պողոսյանի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է SportMediaset-ը: Նշվում է, որ իտալական ակումբի ներկայացուցիչներին դուր է եկել Պողոսյանի ֆիզիկական տվյալները ու նաև նշվում է նրա տեղափոխման մոտավոր գինը` 2 մլն եվրո: Իտալացիները արդեն կապվել են ֆուտբոլիստի գործակալի հետ, բայց այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Շատ հնարավոր է, որ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ «Սամպդորիայի» հարձակվող Պազզինին տեղափոխվի անգլիական «Արսենալ», այդ իսկ պատճառով իտալական ակումբի ներկայացուցիչները փնտրում էին ատլետիկ հզոր տվյալներով հարձակվողի, որը դուետ կկազմի հանրահայտ Անտոնիո Կասսանոյի հետ:
Просмотров: 508 | Добавил: VLO | Дата: 22.11.2009 | Комментарии (0)

«Հարլեմը» հերթական պարտությունը կրեց Ուրբաթ օրը կյացան Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 17-րդ տուրի հանդիպումները: Էդգար Մանուչարյանի «Հարլեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Դորդրեխտին»: Հյուրերը 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Հարլեմի» դարպասը: Հայաստանի հավաքականի հարձակվողը փոխարինվեց 69-րդ րոպեին: Կրելով հերթական պարտությունը «Հարլեմը» հանգրվանեց նախավերջին տեղում: Հաջորդ հանդիպումը, որը կկայանա նոյեմբերի 27-ին «Հարլեմը» կհյուրընկալվի «Դե Գրաֆսհալին»: ArmFootball.com
Просмотров: 544 | Добавил: VLO | Дата: 22.11.2009 | Комментарии (0)