Главная » 2009 » Ноябрь » 29 » Խոակին Պողոսյանը կմնա «Օլդ Բոյզում» մինչև հաջորդ տարվա հուլիս
18:22
Խոակին Պողոսյանը կմնա «Օլդ Բոյզում» մինչև հաջորդ տարվա հուլիս
Խոակին Պողոսյանը կմնա «Օլդ Բոյզում» մինչև հաջորդ տարվա հուլիս
«Խոակին Պողոսյանը կմնա «Նյուելզ Օլդ Բոյզում» մինչև 2010 թվականի հունիսի 30-ը, այսինքն՝ մինչ այն պահը, երբ լրանում է նրա պայմանագրի ժամկետը», - հայտարարել է «Օլդ Բոյզի» փոխնախագահ Էդուարդո Բերմուդեսը՝ պատասխանելով արգենտինական Ovacion պարբերականի թղթակցի հարցին, ով հետաքրքրվել է հայկական ծագումով ուրուգվայցի հարձակվող Խոակին Պողոսյանի ապագա ծրագրերով։

Նշենք, որ Պողոսյանը հայտնվել է եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում (այդ թվում՝ իտալական «Սամպդորիայի») այն բանից հետո, երբ Արգենտինայի Ապերտուրայի (բացման) առաջնությունում դարձավ 8 գոլի հեղինակ։

Արգենտինական La Capital պարբերականը պնդում է, որ մեկ այլ արգենտինական գրանդի՝ «Ռիվեր Փլեյթի» նախագահի թեկնածուներից մեկը (անունը չի նշվում), իր ուշադրությունը սևեռել է Պողոսյանի ձեռքբերման վրա։

Բերմուդեսը նաև համոզել է լրագրողին, որ 2010-ի ամռանը ակումբը կփորձի պահել հայազգի ֆուտբոլիստին իրենց ակումբում, սակայն նա հասկանում է, որ դա դժվար կլինի անել, քանի Հին Աշխարհամասի մի շարք ակումբներ կփորձեն ձեռք բերել Խոակինին, եթե նա շարունակի նույն ոճով հանդես գալ ու նույն հաճախականությամբ տխրեցնել մրցակիցների դարպասապահներին։

Tert.am

Просмотров: 415 | Добавил: VLO | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: