Главная » 2009 » Ноябрь » 22 » Խոակին Պողոսյանը իտալական «Սամպդորիայո՞ւմ»
11:41
Խոակին Պողոսյանը իտալական «Սամպդորիայո՞ւմ»
Խոակին Պողոսյանը իտալական «Սամպդորիայո՞ւմ» Իտալական «Սամպդորիան» լրջորեն հետաքրքրված է արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսի» ուրուգվահայ հարձակվող Խոակին Պողոսյանի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է SportMediaset-ը: Նշվում է, որ իտալական ակումբի ներկայացուցիչներին դուր է եկել Պողոսյանի ֆիզիկական տվյալները ու նաև նշվում է նրա տեղափոխման մոտավոր գինը` 2 մլն եվրո: Իտալացիները արդեն կապվել են ֆուտբոլիստի գործակալի հետ, բայց այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Շատ հնարավոր է, որ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ «Սամպդորիայի» հարձակվող Պազզինին տեղափոխվի անգլիական «Արսենալ», այդ իսկ պատճառով իտալական ակումբի ներկայացուցիչները փնտրում էին ատլետիկ հզոր տվյալներով հարձակվողի, որը դուետ կկազմի հանրահայտ Անտոնիո Կասսանոյի հետ:
Просмотров: 509 | Добавил: VLO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: