Главная » 2009 » Ноябрь » 29 » Մխիթարյանը հոկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակ (VIDEO
18:32
Մխիթարյանը հոկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակ (VIDEO
Մխիթարյանը հոկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակ (VIDEO
Ինչպես տեղեկացնում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը, արդեն ամփոփվել է հոկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակ հարցումը, որտեղ քվեարկում են կայքի այցելուները, և լավագույն գոլ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանի «Չեռնոմորեցին» խփած գնդակը:

Հիշեցնենք, որ 89-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մեկ հպումով գրավելով «նավաստիների» դարպասը էլ ավելի ամրապնդեց իր թիմի հաջողությունը: Այս գոլի համար քվեարկել են 177 ֆուտբոլասերներ, այսինքն ամբողջ քվեարկողների 36%-ը:

Հետաքրքրական է այն փաստը, որ երկրորդ տեղում հանգրվանած գոլի հեղինակը նույնպես Մխիթարյանն է: Այդ գնդակը, որը Հենրիխը խփել էր Պոլտավայի «Վորսկլային» ստացել է ձայների 24%-ը:

Քվեարկությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 494 մարզասեր:

Просмотров: 523 | Добавил: VLO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: