Главная » 2009 » Ноябрь » 17 » ենոն ռևանշի հասավ ԽՍՀՄ հավաքականի փոխարեն
22:58
ենոն ռևանշի հասավ ԽՍՀՄ հավաքականի փոխարեն
Հենոն ռևանշի հասավ ԽՍՀՄ հավաքականի փոխարեն ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Հավաքականներ Հենոն ռևանշի հասավ ԽՍՀՄ հավաքականի փոխարեն 19:32 17.11.2009 Ինչպես արդեն գիտեք, Հայաստանի երիտասարդական հավաքականը այսօր ջախջախիչ՝ 1։4 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի իրենց հասակակիցներին, և Հենրիխ Մխիթարյանը 3 գոլի հեղինակ դարձավ։ Իսկ ահա 35 տարի առաջ 1974 թվականի հոկտեմբերի 30-ին, Դուբլինի Դեյլի Մաունտ Պարկ մարզադաշտում Իռլանդիայի ազգային հավաքականը «ապտակ» հասցրեց ԽՍՀՄ հավաքականին։ Խաղը տեղի ունեցավ Եվրոպայի 1976 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանականերում։ Այն ավարտվեց 3։0 հաշվով՝ հօգուտ իռլանդացիների, և հեթ-տրիկի հեղինակ դարձավ ներկայիս Իռլանդիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, իսկ այն ժամանակ ձախ եզրային կիսապաշտպան, երկարամազ Դոն Գիվենսը։ Նա հաջողության հասավ 22, 30 և 70-րդ րոպեներին։ Փաստորեն, Հենրիխը ինչ-որ տեղ ռևանշի հասավ նման վաղեմի ցավալի պարտության համար։
Просмотров: 602 | Добавил: VLO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: