Главная » 2009 » Октябрь » 5 » Խոակին Պողոսյանի թիմն իր հերթական հաղթանակը տարավ
01:56
Խոակին Պողոսյանի թիմն իր հերթական հաղթանակը տարավ
Ուրուգվահայ Խոակին Պողոսյանը, որը վերջերս համաձայնվել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, իր թիմի կազմում մասնակցել է արգենտինական Պրիմերայի 7-րդ տուրի «Նյուես Օլդ Բոյս» - «Ատլետիկո Տուկուման» հանդիպմանը: Խոակինը խաղադաշտում անցկացրել է 90 րոպե, իսկ նրա թիմը առավելության է հասել 3-0 հաշվով` տանելով իր 4-րդ հաղթանակը: Այսպիսով 7 տուրից հետո Պողոսյանի «Նյուես Օլդ Բոյսը» Պրիմերայի 20 թիմերի մեջ զբաղեցնում է 5-րդ տեղը, առաջատարից` «Էստուդիանտեսից» ետ մնալով ընդամենը 3 միավորով: Հաջորդ տուրում, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին «Նյուես Օլդ Բոյսը» կհյուրընկալվի 11-րդ տեղում ընթացող «Գոդոյ Կրուս դե Մենդոսա» թիմին: Արգենտինական Պրիմերա Խ Հ Ո Պ Գ +/- Մ 1 Էստուդիանտես 7 5 1 1 9 16 2 Արգենտինիոս Խունիորս 7 4 0 3 5 15 3 Բանֆիլդ 7 4 0 3 5 15 4 Վելես Սարսֆիլդ 6 4 0 2 6 14 5 Նյուես Օլդ Բոյս 7 4 2 1 5 13
Просмотров: 562 | Добавил: VLO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: