Главная » 2009 » Октябрь » 14 » Բուրսայի քաղաքապետարանը որոշել է թույլ տալ ադրբեջանական դրոշների մուտքը մարզադաշտ
12:01
Բուրսայի քաղաքապետարանը որոշել է թույլ տալ ադրբեջանական դրոշների մուտքը մարզադաշտ
22:40 • 13.10.09 Թուրքիա-Հայաստան ընտրական փուլի հանդիպման նախաշեմին նոր որոշում է կայացրել Բուրսայի քաղաքապետարանը: Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Բուրսայից, Աթաթուրքի անվան ստադիոնում վաղը կարող են ծածանվել ադրբեջանական դրոշներ: Այս մասին հայտարարել է Բուրսայի քաղաքային խորհրդի ղեկավարը` նշելով, որ քաղաքապետարանը փոխել է նախնական որոշումը: Հիշեցնենք, որ Բուրսայի քաղաքային իշխանությունները մինչ այդ որոշում էին կայացրել թույլ չտալ ադրբեջանական դրոշների մուտքը ստադիոնի տարածք: Tert.am-ի թղթակցի հետ զրույցում թուրք լրագրողներից մեկը կարծիք հայտնեց, որ այս որոշումը կարող է վաղը վերանայվել, քանի որ "դա կարող է ավելորդ լարվածություն ստեղծել": Tert.am
Просмотров: 654 | Добавил: VLO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: